Հին Նոր տարին նշելու ավանդույթից չի շեղվում նաև ապարանյան կլանը: «Հրապարակ»-ը գրում է, որ այս տարի ևս Ապարանի հրապարակում մեծ տոնակատարություն էին կազմակերպել, ինչը լայնորեն լուսաբանվեց եթերով: Դատախազի, մարզպետների ու տարբեր իրավապահների հետ ապարանցիների քեֆ-ուրախությունը, ցավոք, ավարտվել է դանակահարությամբ: Լուրը, սակայն, տեղ չգտավ եթերում:

Երեկ ապարանցիները թերթի թղթակցին պատմել են, որ մի խումբ երիտասարդներ միմյանց հետ վիճել են, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակահարվել է, երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց: Բարեբախտաբար, նա կյանքին սպառնացող վնասվածք չի ստացել:

slaq.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել