Ձեզ ենք ներկայացնում հարթ որովայն ունենալու պարզ հնարք։ Այն կատարելու համար հարկավոր է ընդամենը հայելի:

Բոլորս գիտենք, որ որովայնի մկանները զարգացնելու համար հարկավոր է ֆիզիկական վարժություններ կատարել։ Անխոս, դա արդյունավետ է, երբ մարզվում եք ու դիետա պահում։ Սակայն բոլորը չէ, որ հնարավորություն ու ժամանակ ունեն մարզվել ու սնվել հատուկ սննդակարգով։ Որովայնի մկանները կարելի է մարզել շատ պարզ եղանակով։ Կանգնեք հայելու առջև, հնարավորինս խորը որովայնը ներս քաշեք։ Ամեն անգամ, երբ անցնում եք հայելու մոտով, կատարեք այս վարժությունը։ Որովայնն օրական մի քանի անգամ ներս քաշելուց արդեն 1 ամիս անց կնկատեք տարբերությունը։ Բանն այն է, որ այդ շարժումն ինտեսիվ մարզումային տարր է։ Որովայնը խորը ներս քաշելուց հետո տեղի է ունենում ներքին օրգանների, այդ թվում և ստամոքսի մերսում։ Դրանք սկսում են աշխատել ավելի ռացիոնալ ու օգնում գոտկամասում ազատվել ավելորդ սանտիմետրերից։ Բացի այդ, մկաններն իրենց հերթին ստանում են ոչ մեծ ծանրաբեռնվածություն, որը, սակայն, բավական է ժամանակի ընթացքում գեղեցիկ տեսք ստանալու համար։



