Ուզո՞ւմ եք լինել հաջողակ, տարբերվել ձեզ շրջապատող մարդկանցից: Իսկ դու՛ք ինչ-որ քայլի դիմե՞լ եք դրա համար: Անկիրթ մարդը չի կարող տարբերվել, քանի որ այժմ մեզ շրջապատող մարդիկ ապատեղեկատվության զոհեր են և մեր որակը ոչ մի ձևով չեն կարող բարձրացնել, փոխարենը իջեցնում են և սովորեցնում են կյանքի իրենց կանոնները՝ միանգամայն վստահ լինելով, որ դա է կատարյալ մարդու տեսակը, ով պետք է օրինակ ծառայի բոլորի համար, ներեցեք, իսկ որտեղի՞ց են վերցրել դա: Մի՞թե մենք ենք դա թույլ տվել: Յուրաքանչյուր ոլորտ պետք է ունենա իր մասնագետներին, ովքեր և կուղղորդեն մեզ որոշակի հարցերում, իսկ այժմ մենք ունենք «ամենագետիկների» մեծ բանակ, ովքեր խորհուրդներ է, որ տալիս են` պարտադիր կամավոր սկզբունքով: Մի զարմացեք և մի զայրացեք ձեր անհաջողությունների վրա, քանի որ դուք գիտակցված ձևով եք հետևում այդ հանճարեղ խորհուրդներին: ՀԱՎԱՏԱՑԵ՛Ք, ոչ մի կայացած, խելացի և դաստիարակված մարդ, ով ծանոթ է մարդկային շփման էթիկային` երբևիցե իր կարծիքը և խորհուրդը պարտադրելով ձեզ չի մատուցի, հենց նման մարդկանց տեսակներն են ամենախելամիտը և քննարկման ենթակա, ոչ թե… Բոլորս էլ բանական էակներ ենք, «բացառությունները երկար քննարկվելու առարկաներ են, և այժմ չէի ցանկանա անդրադառնալ այդ թեմային», գիտակցված կերպով կատարեք յուրաքանչյուր քայլը` ոչ բոլոր դեպքերում են արագ կերպով ընդունած որոշումները դրական ազդեցություն ունենում: Եթե ձեզ համարում եք խելացի, ապա յուրաքանչյուր քայլ անելուց առաջ նախ ինքներդ «ծանր ու թեթև» արեք, հետո նոր միայն դիմեք «դահլիճի օգնությանը»` խորհուրդներին, և հենց առաջին իսկ խորհրդով մի առաջնորդվեք, կարելի է մի փոքր էլ վստահ լինել սեփական ուժերի, գիտակցության և կյանքի ընթացքում ձեռք բերած փորձի վրա: Ինքնավստահությունն, իհարկե, շատ լավ հատկություն է, սակայն դա չի կարող կատարյալ օգնական լինել, եթե դուք չունեք գիտելիքների որոշակի պաշար և ձեզ վերաբերող հարցերը թողնում եք բախտի քմահաճույքին: Դատարկությունը, որը այսօր շրջապատել է մեզ, դա մեր բացթողումն է, եկեք մենք թելադրենք այն, ինչ ուզում են մեզ պարտադրել այն մարդիկ, ովքեր միգուցե ժամանակ չեն ունեցել կրթությանը տրամադրելու համար (խոսքը միայն բարձրագույն կրթության մասին չէ), սակայն չեն զլանում հասարուկությանն ուղղորդողի դերը ստաձնել և նոր կանոնագիրք ստեղծել մեզ համար: Հաջողությունը ձեր ձեռքերումն է, մի թողեք, որպեսզի այն խլեն ձեզանից և վերադարձնեն միայն իրենց հարմար տարբերակով: Եղեք կազմակերպված ու խելամիտ, այդ դեպքում կանցկացնեք ձեր կյանքը իմաստալից և ամենակարևորը՝ ձեզ յուրահատուկ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/meline.yavryan/posts/395070830585328
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել