ՀՀ-ում ճանապարհները բաց են.  Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքըPanARMENIAN.Net-ը գրում է.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մարտի 28-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին: Փակ էր Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Մարտի 26-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին: Փակ էր Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի էր Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել