Ես սկսում եմ հասկանալ, թե ինչի շատերը թատրոն չեն սիրում: Երևի մի երկու անգամ գնացել են Պարոնյան, Սունդուկյան, բան, ու քանի որ հնարավոր չի եղել հասկանալ ինչ ա բեմում` ներկայացում , թե ինչ, հիասթափվել են, ու այլևս թատրոններ չեն հաճախում: Ընկերներ, եթե թատրոն , ապա միայն Դրամատիկական, մյուսները կարող ա մեկ , կամ առավելագույնը երկու հաջողված ներկայացում ունենան, մնացածը ցածրակարգ եսիմ ինչեր են. Իսկ Դրամատիկում ընդամենը մեկ չափազանց վատ ներկայացում կա, 《Ձուկը ջրում》, թե ինչ.. Դրամատիկի հանդիսատեսն անգամ տարբերվում ա Պարոնյանի հանդիսատեսից: Դրամատիկում ներկայացման ընթացքում լռել գիտեն, ամեն սերիալից ծանոթ դերասանի բեմ դուրս գալուց հետո ու առհասարակ ամբողջ ներկայացման ընթացքում ծափ չեն տալիս ու պահի ողջ դրամատիզմը չեն փչացնում, դրամատիկում հսկիչները իրոք հետևում են լռության պահպանմանը, էնտեղի հանդիսատեսը գիտի, որ ներկայացումից առաջ հեռախոսը պիտի անջատի, ու ինքը տանը հաց ա ուտում, նոր ա գալիս, որ ընթացքում կոնֆետի թուղթ չճռճռացնի...
Մի խոսքով` գնացեք Դրամատիկական թատրոն :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: