etmAraratnews.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2016-ին ուզում է լուծել ԵՏՄ-ում միասնական ակցիզների հարցը: Այս մասին մարտի 29-ին՝ Երեւանում Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռներեցների միության միջազգային կոնգրեսի ժամանակ, ասել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ, Բելառուսի նախկին վարչապետ Սերգեյ Սիդորսկին:

«Մենք քննարկում ենք միասնական ակցիզների թեման: Դեռեւս հարցի լուծումն այնքան արագ չի առաջ ընթանում, որքան կուզեինք: Սակայն ես հույս ունեմ, որ այս տարի մենք գործն ավարտին կհասցնենք»,- ասել է Սիդորսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել