Wedding.am-ը գրում է.

Արդեն տևական ժամանակահատված է ամբողջ համացանցում բուռն քննարկումների կիզակետում է հայտնի հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու` Դավիթի հարսանիքը: 

10857977_1124600850365_4503842774594391690_n10945549_10202523519569742_8300282936071871830_n

Աննա Ավանեսյանի և Դավիթ Տեր-Պետրոսյանի սիրավեպի մասին լուրերը համացանցում հայտնվեցին 2015-ի ավարտին: Այս զույգի միասին լինելու լուրը հաստատեց Դավիթի նախկին կինը`  Լիլիթ Շահնազարյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Դավիթը եղել և շարունակում է մնալ լավ հայր։ Ուրախ եմ, որ նա գտավ իր երջանկությունը»: 

1450441059_12348014_1059834514060597_6596846411389805702_n.jpg

Աննայի և Դավիթի նշանադրությունը, ինչպես կարելի է կարդալ տարբեր լրատվամիջոցներում, անցել է բավականին զուսպ, սահմանափակ հյուրերով: Նեղ ընտանեկան միջոցառմանը ներկա են եղել միայն ամենահարազատները և զույգի ծնողները:

Այսպիսով, նշանադրությունն էլ տեղի ունեցավ և սկսվեցին քննարկումները մոտալուտ հարսանիքի մասին, թե երբ կկայանա, որտեղ, ովքեր ներկա կլինեն և այլն:

wedding41

Wedding.am-ին, որպես հայկական առաջին հարսանեկան պորտալ, հայտնի դարձան որոշ բացառիկ մանրամասներ, որոնք էլ ներկայացնում ենք ստորև:

Աննայի և Դավիթի հարսանիքը տեղի կունենա մոտ օրերս, իսկ ավելի կոնկրետ ապրիլի 2-ին: Հարսանեկան տոնակատարությունը տեղի կունենա երևանյան ամենահայտնի և բարձրակարգ ռեստորաններից մեկում: Ի դեպ, հարսանիքի ամբողջ կազմակերպչական հարցերով զբաղվում է հենց ինքը` հարսիկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել