1. Հասարակական կարծիքը նրանց կարծիքն է, որոնց չեն հարցնում:
2. Եթե ինչ-որ բան դժվարությամբ ես անում, կա երկու տարբերակ՝ ներկայանալ կամ անցնել կրակի միջով:
3. Դուք չեք կարող ետ բերել անցյալը, սակայն դուք անկասկած կարող եք վերադարձնել այն:
4. Եթե ես վախենում եմ, նշանակում է, որ ես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եմ:
5. Կյանքը կարճ է, եթե դուք նույնիսկ 90 տարի ապրեք: Ես կարծում եմ, որ պետք է ապրել լիարժեք: Գնահատիր ամեն րոպեն, ամեն ժամը, ամեն օրը, քանի որ չես հասցնի աչքով թարթել, ու ամեն ինչ կավարտվի: Ես վստահ եմ, որ մարդկանց մեծամասնության համար մահը գալիս է անսպասելիորեն:
6. Երբ ես երեխա էի, նայում էի մեծահասակ մարդկանց, և ինձ թվում էր, որ նրանք պապիկներ են: Ներկա պահին ես չեմ զգում տարիների բեռը, բայց տեսնում եմ կնճիռներ իմ դեմքին: Չափից շատ ծիծաղում էի: Հոգով ես երեխա եմ, կարծես 25 տարեկան եմ, բայց խմելը թողել եմ: Երբ դու ունես քո երեխաները, սխալ է հարբեցողությամբ զբաղվել: Ես ուզում եմ ապրել երկար հանուն իմ երեխաների: Ես ուզում եմ դեռ վազել նրանց հետ:
7. Ներեցեք, բայց իմ անձնականի մասին ես որևէ բան չեմ ասելու: Ինձ մոտ այնքան քիչ անձնական է մնացել, որ ուղղակի չէի ցանկանա կիսվել:
8. Դաժանությունը բարի մարդկանց բնավորության գիծ է, որն առաջանում է, երբ մեր բարության վրա ուրիշները սրբում են իրենց ոտքերը:
9. Սիրո մեջ ամենակարևորը ընկերությունն է:
10. Ասում են, որ ցավը կենդանի մարդկանց արտոնությունն է: Որ երբ մահանում ես, տառապանքները դադարում են: Ես դրան հավատում եմ: Երբ մտածում ես մահվան մասին՝ քո կամ մեկ այլ մարդու, զգում ես, որ խելքով չես կարող հասկանալ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=493176457387429&set=a.148583225180089.25724.100000852366411&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել