Ցավոք սրտի, մեր լրատվական դաշտում վխտում են «լեշակեր» գրչակներ, ովքեր տարօրինակ թյուրիմացությամբ, կրում են լրագրողի կոչում։ Նմանները չեն խորշում ոչ մի ստորությունից, միայն թե հերթական հնչեղ, սենսացիոն, ռեզոնանսային նյութը գրեն բանակի մասին, իսկ եթե անգամ ոչ մի լուրջ թեմա չի լինում, սկսում են զոռ տալ իրենց երևակայությանը։
Օրինակ, հակաբանակային տրամադրվածությամբ հայտնի թերթերից մեկը այսօր հոդված է հրապարակել՝ «Ինչու ինքնասպան չեն լինում պաշտոնայաների» զավակները անմարդկային ու անմակարդակ վերանգրով, որի ներքո, ինչ որ ծավալուն վերլուծություն են ուզում պլստացնել՝ ինչ որ բան ապացուցելու համար։
Հիմա նույն անասուն լրագրողին կարելի է պատասխանել «Ինչու ինքնասպան չեն լինում լրագրողների/տվյալ թերթի խմբագիրները/տվյալ հեղինակի երեխաները» ոչ պակաս անասուն վերտառությամբ ինչ որ հիմարությամբ, բայց իմաստը։
Սա իրականում շատ ստոր մանիպուլյացիա է, որի պապուլիզմը կարող է համեմատվել միայն կիրառված հնարքի պարզունակության վրա։ Խնդիր նրանում է, որ միշտ էլ կարելի է փոքրացնել խումբը ու նման հիմար հացադրում անել։ Կարող է լինել պաշտոնյաների, կարող է լինել վուլկանիզացման կետերի աշխատակիցների, կարող է լինել կապուտաչյա ծնողներ ունեցողների խմբերի նեղացում ու անակնկալ կպարզեք, որ վա՛յ, իրանց երեխեք ինքնասպան չի լինում։
Կա վիճակագրություն, որը միայն թվեր ու տոկոսներ գիտի։ Բանակում ամեն տարի լինում է 3-5 ինքնասպանություն։ Պաշտոնյաների երեխաների թիվը առհասարակ այնքան շատ չէ, որ մեծ տոկոս կազմի ընդհանուր թվում այն պարզ պատճառով, որ պաշտոնյաների թիվն էլ մեծ չէ՝ ընդհանոււր համամասնությունում։ Մոտ 70,000 հոգանոց բանակում 3-5 տոկոս ինքնսպանները կազմում են 0,002 տոկոսը։ Որքա՞ն է հավանակնությունը, որ այդ 0,002 տոկոսում 0,5-1 տոկոս կազմող պետպաշտոնյայի զավակների հայտնվել շատ ավելի փոքր է, քան 99-99,5 տոկոս կազմող այլ խմբերի երեխաներից ինչ որ մեկի հավանակնությունը։
Խիղճ ունեցեք, երկրային դատից զատ, երկնային դատ էլ կա։