Ահավասիկ մեր օրերի հերոսուհին: Ահա թե ում են վստահել պետական կարևորագույն նշանակություն ունեցող գործը. ինչպիսի՜ մտածողություն և որակ: Հայոց լեզուն և կրթության ոլորտն իսկապես դարձել են մի որբի գլուխ, որի վրա դալլաքություն են սովորում հայերենի ուսուցիչների և բազմահազար աշակերտների ոխերիմ թշնամիները:
Գուշակություններս քիչ-քիչ իրականություն են դառնում: Պատկերացնո՞ւմ եք՝ քաջարանցի մի ուսուցչուհի, ուրախության արցունքն աչքերում, շնորհակալություն է հայտնել թեստագրիչներին: Վաղն էլ իրենց դիմորդներից մեկը երախտագիտություն կհայտնի ազգանվեր այս ձեռնարկումի համար, կհամբուրի շտեմարանն ու կհպի ճակատին:
Վերջում իր «փայլուն» մեկնաբանություններով հանդես կգա կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Իսկ Արմեն Աշոտյանը «վարպետորեն» խուսանավում է. ԳԹԿ-ն կառավարական ենթակայություն ունի և այլն, և այլն:
Տարեցտարի նենգության և տմարդիության մեխանիզմները կատարելագործվում են:
Ի՞նչ են ուզում հայոց լեզվից, հայ դպրոցից և մեր երեխաներից: Էդ գեղական ֆոկուսներն ուրիշ տեղ արեք, հերիք է: Հոգնեցինք ու զզվեցինք:
Կից նյութն`այստեղ