Հայաստանում գործերը դանդաղ են առաջ գնում... Ոչ թե գործ անողներն են քիչ, գործ անողներն ուղիղ էնքան են, ինչքան ուրիշ տեղերում... Պարզապես մի «բանվորի» գլխին 100 հոգի ա վռազ հայտնվում, որոնք որոշում են խորհուրդներ տալ ու մոնիտորել, հսկել ու վերահսկել, ստուգել ու գնահատել էդ մի հոգու աշխատանքը... Արա՛, թե ասա, կլնի՞ մի բահ էլ դուք բռնեք՝ կողքից փորեք, բալքի գործն արագանա...

էս տեսակ մի ինդիկատոր կա սոցիալական՝ աշխատողների թվի հարաբերությունը ընդհանուր բնակչության թվին... Նոր ինդիկատոր ա պետք՝ աշխատողների թվի հարաբերությունը խորհուրդ տվող/մոնիտորող/հսկող-վերահսկող/գնահատող պառազիտների ընդհանուր թվին... Հաշվետվողականությունը լավ բան ա, եթե չի խանգարում գործ անելուն... թե չէ... մատանի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել