Եվրոյի նշանը գործածության մեջ է դրվել 1996թ. դեկտեմբերի 12-ին։ Ըստ Ստանդարտացման միջազգային կազմակերպության ISO 4217 ստանդարտի եվրոն նշվում է EUR կոդով։
Եվրո արժույթի նշանն ստեղծվել է նախկինում գոյություն ունեցած Եվրոպական միասնական արժույթի ₠ նշանի նմանությամբ։ Եվրահանձնաժողովի հայտարարած մրցույթին ներկայացված տասն աշխատանքներից հաղթող է ճանաչվել բելգիացի պատկերաստեղծ Ալեն Բիլյեի առաջարկած նշանը:
Նշանն իրենից ներկայացնում է բառի առաջին տառի ոճային ձևափոխված տեսքը` արժույթի նշաններին բնորոշ երկու հորիզոնական գծիկներով։

Windows համակարգ ունեցող համակարգչի ստեղնաշարով եվրոյի նշանը կարելի է ստանալ սեղմած պահելով Alt հավաքելով 0 1 2 8 թիվը։ Mac OS-ով համակարգիչների դեպքում նշանն ստացվում է Alt + Shift + 2 գործողությունը կատարելով։
Յունիկոդում ներկայացված է U+20ac կոդով։

Ի տարբերություն դոլարի նշանի, եվրոյի նշանը դրվում է գինն արտահայտող թվից հետո, առանց արանք թողնելու, օրինակ` 6.27€։ Սակայն, բացառություն կազմող որոշ երկրներում` Գերմանիայում, Իրլանդիայում, Մալթայում, Նիդերլանդներում և Ուելսում հակառակն է` նշանը դրվում է թվից առաջ` €6.27։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել