Ինչպե՞ս բուժել ֆարինգիտը բնական միջոցներովBarometer.am-ը գրում է.

Ֆարինգիտի բնորոշ ախտանիշներն են ըմպանի հետին պատի լորձաթաղանթի հիպերեմիան և այտուցը, լորձի առկայությունը։ Նշված ախտանիշների ինտենսիվությունն աճում է սովորական մրսածության կամ ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների սրացման ժամանակ։

Եթե ֆարինգիտը բուժեք դեղորայքով, ապա այն ժամանակ առ ժամանակ կկրկնվի և կդառնա խրոնիկ։ Առաջարկում ենք մի քանի բնական միջոց, որոնք կկանխեն բորբոքումը։

Ալկալային դիետա
Կոկորդի ցավի բուժման համար հարկավոր է ուտել այնպիսի մթերքներ,որոնք պարունակում են բարձր ալկալիններ, մասնավորապես՝
Թարմ մրգեր ( հատկապես ցիտրուսային)
Բանջարեղեն և խոտաբույսեր
Վարունգ
Ձավարեղեն
Չրեր
Արևածաղկի սերմեր (քունջութ, դդմի սերմեր)
Սոխ և սխտոր

Հում սոխ
Երբ կոկորդը սկսում է անհանգստացնել, անգամ ոչ շատ ուժեղ ցավի դեպքում, կտրեք հում սոխ և գիշերը թողեք անկողնու մոտ։

Արևային ջուր
Սա հնագույն ու տարածված միջոցներից է կոկորդի ցավի համար։ Վերցեք մուգ գույնի ապակիով շիշ։ Լցրեք ջուրը և երկու ժամ թողեք ուղիղ արևի ճառագայթների ներքո։ Խմեք ջուրը ուտելու ընթացքում։

Բժշկական մանանեխ
Բժշկական մանանեխը ևս օգտագործում են կոկորդի ցավը նվազեցնելու համար։ Մանանեխը կարող եք գնել դեղատներից կամ էլ պատրաստել ինքներդ։

Ոտքերի համար վաննա
Կոկորդի ցավի դեպքում սառչում են ոտքերը։ Ամանի մեջ լցրեք տաք ջուր, ավելացրեք երկու ճաշի գդալ սոդա և ոտքերը դրեք տաք ջրում 20-30 րոպե։

Քաշել լեզուն
Այս զվարճալի վարժությունը կօգնի արագ ազատվել կոկոդի ցավից։ Մաքուր կտորով բռնեք լեզուն և կամաց-կամաց քաշեք բերանից դուրս, շարժեք տարբեր ուղղություններով։ Մի քանի վայրկյան այզ վարժությունը կատարեք 2-3 անգամ։ Սկզբից կունենաք տարօրինակ զգացում, իսկ այնուհետև շատ ավելի լավ կզգաք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել