1. Մի քանի հոգի ֆիլմի կերպարի վերաբերյալ հումորներ արեց։ Համամիտ եմ, նուրբ է սահմանը ֆիլմի հերոսի և իրական կերպարի միջև։ Այնուամենայնիվ՝ կա։ Դեռ ավելին, հեղինակները հստակ այն մատնանշել են։
2. Եվս մի քանի հոգի համառորեն չեն նկատում կամ չեն ուզում նկատել այդ փաստն ու անընդհատ «մեղադրում» են իրական կերպարի վրա «կայֆավատ» լինելու մեջ։
Հիմա բացատրեք, խնդրում եմ, ո՞վ է իրականում շահարկում իրական կերպարը։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ ֆիլմի կերպարի մասին կատակել «չի կարելի», բայց իրական կերպարին բացարձակ անտեղի «պաշտպանելով», իրական կերպարի անվան հաշվին «լավը երևալ» կարելի է։
Ինչ ինձ հիշում եմ, հայկական ցանցում անընդհատ ինչ-որ տաբույոտ թեմաներ են հայտնվում, որոնց վերաբերյալ «չի կարելի կատակել»։ Չգիտեմ՝ երբվանից ենք տենց նրբիկը դարձել։ Բայց հիշում եմ լիքը իրոք ողբերգական, ծանր (այդ թվում և անձնական կյանքից) դեպքեր, որոնց մասին հայերը կատակել են, ժպտացել են, ծիծաղել են, միևնույն ժամանակ՝ երբեք չեն մոռացել ու չեն կորցրել արժեքը այն բանի, ինչի մասին կատակում են։
Մանավանդ, չեմ հասկանում՝ ինչն է ստիպում այդքան բացասաբար վերաբերել այդ կատակներին։ Հաջող, անհաջող՝ մի կողմ դնենք, ճաշակի հարց է։ Անճաշակ կատակը ես անձամբ անտեսում եմ կամ ասում եմ «դուրս չեկավ, ծիծաղելի չէր»։ Բայց պետք չէ կատակը ԼՐՋԱՑՆԵԼ։
Ու մի բան էլ։ Հա, հիմա, ասենք թե Գենդալֆը ասում է. «Յա - Գարեգին Նժդեհ»։ Ի՞նչ։ Կարող ա Գենդալֆը կոմունիստ էր, ես տեղյակ չեմ։ Կամ՝ թո՞ւրք էր։ Իրա համար բարի կախարդ պապի էր, հոբիթներին էր փրկում չար օրքերից։
Եսիմ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/barseghyan/posts/10200231580970266?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել