Այն հարցին, թե ինչու են այդ դեպքում եկել ռուսաց լեզվի ֆակուլտետ, որտեղ բոլոր առարկաները դասավանդվում են այդ լեզվով, տրվեց հրաշալի պատասխան. «որպեսզի ռուսերեն սովորենք»: Իմ այն փաստարկը, որ ռուսերեն պետք էր սովորել այստեղ գալուց առաջ, նրանց չհամոզեց:
Մի խոսքով, երբ մտածում ես, թե ինչպես է ստացվել, որ երկրում շատերն իրենց տեղերում չեն, դիմում ես փիլիսոփայության և իմանում հետևյալը:
«Փոխակերպվող հասարակություններին բնորոշ դրակատիկ միտումներից մեկն այն է, որ սոցիոմշակութային նոր իրողությունների մեջ հայտնված մարդկանց հավակնություններ ավելի արգա են աճում, քան դրանց բավարարման հնարավորությունները:
Նման դեպքերում կենցաղը աստիճանաբար դառնում է թատերայնացված այնպիսի սոցիում, ուր հնարավոր է խաղալ մտավոր, բարոյական ու տնտեսական հնարավորություններից էապես տարբերվող սոցիալական դեր ու դերակատարություն: Գործում է այսպես կոչված սոցիալական նմանակման օրենքը, ըստ որի մարդիկ մեխանիկորեն ընդօրինակում են իրենց հնարավորություններին ու էթնոմշակութային կեցությանը ոչ համարժեք չափորոշիչներ ու արժեքային կողմնորոշիչներ: Հանգամանք, որ լրջորեն խարխլում է հասարակության էթնոմշակութային համախմբվածության, նույնականության և ներքին կազմակերպվածության հիմունքները»:
Ահա այսպիսի կարևոր բաներ գիտեն փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողները: