ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեն անօրինական է համարել Ղրիմի հանրաքվեն ու կոչ է արել հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Այս լուրը իսկական խանդավառություն է առաջացրել հայաստանյան հասարակության ուկրաինաֆիլ շերտերում, բայց ինչպես հաճախ է լինում այդ խմբակի պարագայում՝ ուրախանալու բան չկա մեծ հաշվով։
Նախ, եթե նրանց համար այդքան բարձր հեղինակություն է ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեան ու դրա ընդունած բանաձևերը, ապա հիշեցնեմ, որ Հայաստանի նկատմամբ ժամանակին ընդունվել է 4 նման բանաձև, որոնցով կոչ է արվում շտապ դադարեցնել Ադրբեջանական տարածքների «օկուպացիան»։ Հետևաբար, սույն տիկնայք ու պարոնայք պետք է կողմնորոշվեն․ կամ իրենք երկակի ստանդարտներին են հարում ու համարում են, որ այն ինչ կարելի է Հայաստանին, չի կարելի այլ երկրների, իսկ այս պարագայում՝ Ռուսաստանին (ինչը սկզբունքորեն հակասում է ՄԱԿ-ի փիլիսոփայությանը), կամ էլ այս մարդիկ նույն կերպ համարում են, որ ՄԱԿ-ի բանաձևի հիմման վրա, մենք պետք է վերադարձնենք Արցախը։
Ուրախանալու բանչկա նաև նրա համար, որ նույն այդ հակահայակական բանաձևերի հիմման վրա մենք տեսնում ենք, թե ինչ բուտաֆորիկ բնույթ են կրում դրանք և որքանով են պարտադիր՝ կատարման համար։ Ռուսաստանի պարագայում դրանք էլ ավելի բուտաֆորիկ են, քանի որ բանաձևում ոչ մի տեղ չի տրվում Ռուսաստանի անունը, հետո էլ, եկեք ազնիվ լինենք ինքներս մեր նկատմամբ․ ռուսաստանը շատ ավելի ծանր կշիռ ունի միջազգային ասպարեզում, քան Հայաստանը ու եթե մեր պես փոքր երկիրը կարողանում է տասնամյակներ շարունակ թքած ունենալ ՄԱԿ-ի բանաձևերի վրա, Ռուսաստանը կարա ու կարա։