Սմբատ Տեր-Ավետիսյանը և հայ կամավորականները Աղթամարում 1916-ին... 1916 թվականի ամռանը ռուսական զինուժը ռազմակալել էր ամբողջությամբ հայաթափված Արևմտյան Հայաստանի նահանգները, իսկ ռազմական ակտիվ գործողությունները դադարեցվել էին: Այդ ժամանակաշրջանում Արևմտյան Հայաստանի նահանգներում կազմակերպվեցին մի քանի գիտական արշավախմբեր, որի նպատակն էր փաստագրել ավերված տարածաշրջանի հայկական մշակութային արժեքների կորուստներն ու հավաքագրել դեռևս մնացածը:
Արշավախմբերից մեկի կազմում էր նաև հնագետ-պատմաբան Սմբատ Տեր-Ավետիսյանը (հետագայում` պատմական գիտությունների դոկտոր, Երևանի համալսարանի հնագիտության ամբիոնի վարիչ), որի ջանքերի շնորհիվ հաջողվեց փրկել ավելի քան հազար հայկական ձեռագրեր, պատմական վավերագրեր և ազգագրական նյութեր։ Ներկայացնում ենք մի լուսանկար 1916 թ. այդ առաքելությունից, որտեղ պատկերված է Սմբատ Տեր-Ավետիսյանը (ձախից երկրորդը՝ ձեռքը գրքերի վրա դրված)՝ երեք հայ կամավորականների ուղեկցությամբ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մազապուրծ եղած հայկական ձեռագրերն ու հնատիպ գրքերը հավաքագրելիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել