Հուսով եմ մեր ազգային ինքնասիրությանը կպած չեմ լինի, եթե ասեմ, որ հայ <հայտնիները>, ինչքան էլ տաղանդավոր չլինեն, աշխարհի մակարդակով այդքան էլ հայտնի չեն, այլ ճիշտ հակառակը` այսինքն անհայտ ու խոսքը գնում է ոչ թե Անդրեի կամ Նազենիի մասին /դե այս տիպի տաղանդները քննարկումից դուրս են Ճ/ , այլ թեկուզ Ֆրունզիկ Մկրտչյանի, կամ Խորեն Աբրահամյանի, կամ էլ լավագույն դեպքում Ջիգարխանյանի մասին ով միայն հետսովետական մի քանի երկրում է ճանաչված իսկ դրանից դուրս ոչ մի տեղ...
Ու ավելի դաժան կհնչի եթե ինքներդ ձեր համար պարզեք, որ նույինսկ Մարտիրոս Սարյանն ու ՄԻնասը համաշխարհային տեսանկունից <չճանաչված> նկարիչն են, իսկ Այվազովսիկին էլ միայն հետսովետական երկրների հանճար, էլ չեմ խոսում Մաթևոսյանի, Սևակի կամ Թումանյանի մասին, իսկ Գարզուն ու Ժանսեմն էլ միայն Ֆրանսիայի տարածքում են ճանաչված, Գորկին էլ միայն ԱՄՆ սահմաններում...
Դե լավ Շառկն էլ Եվրոպայում ճանաչված էր, բայց քանի որ ջահել-ջուհուլները ընկել են մեյդան նոր սերնդի եվրոպացիներից ու ամերիկացիներից գրեթե որևէ մեկը Շարլի անունն էլ լսած չի լինի` նույնիսկ Շեռին են սկսել մոռանալ...
Ու ինչքան էլ դաժան չհնչի, մեր բոլոր հանճարները, աշխարհի համար այդքան էլ հանճար չեն ու կասկածողները թող իրենց հարց տան, թե աշխարհի քանի տոկոսը կճանաչի մեր հանճարներին միասին վերցված ու այդ թիվը իմ հաշվարկներով չի անցնի մեկ տոկոսը` բացառությամբ Խաչատուրյան Արամի, ով մեր միակ համաշխարհային հանճարն է ում աշխարհն էլ է հանճար ճանաչում, իսկ մնացած մեր բոլոր մեծերը` անկախ իրենց գործունեության բնագավառից` լինի գիտություն թե արվես, կամ էլ սպորտ ու քաղաքականություն, միայն համաշխարհային մասնագիտական նեղ շրջանակների համար են հետաքրքիր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/1035716533134463?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել