Խուսափեք նրանցից, ովքեր ձգտում են սպանել ձեր հավատը ձեր նկատմամբ:
Բնավորության այդ գիծը բնորոշ է մանր մարդկանց: Մեծ մարդը, ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք նույնպես կարող եք դառնալ մեծ:
Մ. ՏՎԵՆ
Մարկ Տվենն այս անգամ էլ է ճիշտ. մեծերը մեծահոգի են: Փոքրերն են նեղմիտ, նախանձ ու սահմանափակ, փոքրերն են մտածում, որ Տիեզերքն արարվել է հենց միայն նրա համար, մի քանի տասնյակ տարվա իր կյանքի համար: Փոքրերը կարող են այ այդքան ինքնասիրահարված լինել, որ հավատան, թե աշխարհ ու մարդիկ ընդամենը իրենց կյանքի ետնանկարն են: Իսկ մեծերը գիտեն, որ տիեզերական չափումներով մրջյունն ու կետը հավասար են, աստղն ու անգամ աստղաբույլերը հավասար են խոնարհ խոտին, որ ջրի կաթիլը հավասար է երկրագնդի բոլոր օվկիանոսների ջրերին... Եվ եթե դու մեծ ես, պետք է բոլորից լավ իմանաս այդ անհավասարությունների հավասարությունը վերջնահաշվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել