Այս օրվա խորհուրդը սահմանափակել միայն "Քրիստոս հարյավ ի մեռելոց" արտահայտությամբ՝նշանակում է շարունակել ուղղակի ավտոմատ ռեժիմով ապրել,այնինչ գոնե այսօր յուրաքանչյուրս պետք է մտածի մեր աշխարհ գալու,այս կյանքում ունեցած մեր առաքելության վերաբերյալ։Բայց երբ այս մասին բարձրաձայնում ես՝շատերին թվում է,թե դա իրենց չառնչվող հարց է,որ հատուկ առաքելությամբ այս աշխարհ կարող էին գալ միայն Հիսուսը կամ Բուդդան կամ առաքյալներն ու սրբերը,բայց ոչ երբեք մենք՝հասարակ մահկանացուներս։ Բայց չէ որ յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է ԱՍտվածային մասնիկը,հետևաբար յուրաքանչյուրն օժտված է արարման շնորհով,ուղղակի մասշտաբները են տարբեր՝Աստված արարում է ողջ աշխարհն ու տալիս է շունչ ամենին,իսկ մարդն արարում ու ստեղծում է իր կյանքը։Դա նման է օվկիանոսին ու նրա ալիքներին՝Աստված այն օվկիանոսն է,որ ծնում ալիքներ՝այսինքն մեզ,բայց և ալիքներն են,որ օվկիանոսի ամբողջական զորավոր ուժն են ցուցադրում։Ասել է,թե՝ մենք մեր արարման ուժով ենք արտահայտում Աստծո զորությունը,կատարելությունն ու սերը։Իսկ հիմա նայենք մեր աշխարհին, մեր թշվառացած հոգիներին, միմյանց նկատմամբ բացասական հույզերին,ջերմության ու սիրո գրեթե բացակայությանը,պատերազմներին,հիվանդությունների ահագնացող աճի տեմպերին՝ կհասկանանք,որ չափազանց թերացել ենք մեր առաքելության իրականացման գործում,որովհետև պարզապես չենք հավատում դրան։Շատերը կասեն՝մինչև չտեսնեմ,չեմ հավատա,իսկ Աստված ասում է՝մինչև չհավատաս,չես տեսնի։Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/asmicol/posts/997709273649148?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



