Վերջերս հասարակությունը կտրված է բանակից ու այն ինչ կատարվում է շփման գծում մի տեսակ ինքնավստահ ասում ենք , որ ամեն բան լավ է:
Լավ է և այս կտրվածությունը լավ է, քանի որ միշտ կգտնվեն սոց ցանցերը ինքնաարտահայտման պսեվդո գաղափարագետի խոհերով անձիք , ովքեր հետո անտեղի կշահարկեն ամեն բան ու զուտ քաղաքական նպատակներով: Բանակին այս ամենը պետք չէ :
Բայց կա նաև այս ամենի այլ կողմը ևս :
Հոգեպես զորակցության ու ոգով ամուր թիկունք լինելու պահը , որ կարծես թե սառում է:
Ունենք զոհ ՝ գիտենք , որ պատասխանը կլինի ու կսանձահարվի ցանկացած ձեռնարկ: Իսկ թե ուր մնաց մեր ՝ որպես հասարակություն աղոթքը, ուժը, և թե ինչքան կա դրա կարիքը ՝ հարցեր են:
Սակայն ամենախնդրհարույցը այլ բան է.
Այս հակամարտությունը ունի համանախագահներ և ոմն ներկայացուցիչ:
Կարծես թե փորձում են ինչ որ բան անել , բայց ինչ ՞ ոչ շոշափելի ոչ երևակայելի չենք տեսնում:
Փորձում ես հասկանալ թե ինչի են լռում ու անգամ արդարացնել : Փորձում ես բացատրել , որ սա արեցին մեզ հարմար դիրքիցՙ Բայց կարծես թե ֆիլմը էլի ծովի մասին է ու ոչ մի կադր չի փոխվում:
Եթե Հայաստանը Ղարաբաղի միակ անվտանգության երաշխավորն է ու եթե այս ամենը լուծվում է միայն ուժի , զսպման ու ոգու միջոցով ՝ ապա ինչ են անում էդ համանախագահները , բացի անգործության համար փող ստանալուց ?
Շերտերը շատ են, բաց երբևէ հնչած միակ ու լուծման տանող միտքը ՝ դա կռվով մինչև վերջ հակառակորդի հարցերը լուծելն է :
Կողմ չենք և կռվի ու պատերազմի քարոզ չէ սա և դեռ ավելին ՝ կար քսան և ավելի տարի ամեն ինչի հնարավորությւոն ունեցող ժամանակահատված/ էլ մշակույթ , էլ ժող դիվանագիտություն/ ու ոչ մի բան չփոխվեց ՝ էլի հայը իր ուժով է տեր իր իրավունքի ու էլի հայ զինվորը կանգնած երկիր է պահում:
Հարցեր կարող են բարձրացնել անհատները , բայց որոշում է կայացնում հասարակությունը :
հ.գ - մեր զինվորը պտի ունենա ամուր , ուժեղ ու ոգով պատրաստ թիկունք , որը ոչ մի րոպե չպետք է թուլանա:
Արջատերերի կղզի