Barometer.am-ը գրում է.
Այսօր՝ մարտի 26-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Սբ պատարագ ու հավատավոր հայորդիներին տվեց Սուրբ Հարության Ավետիսը՝ “Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի” :
Արդեն երրորդ անգամ թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ` երիտասարդները կանթեղներով երթ են կազմակերպում Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելու նպատակով: Ինչպես նախապես ասվել էր, մասնակիցները Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ:
Քարե-գորգի վրա երիտասարդները խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության: “Հարության Ավետիս” քայլերթին կմասնակցեն թեմի ու տարբեր երիտասարդական հասարակական կազմակերպությունների անդամներ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայի կուրսանտներ, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի ուսանողներ և այլք:



