Սևանը մեկ անգամ արդեն արյունաքամ արել ենք հանուն մեր շահի։ Երկրորդ անգամվանը՝ ձկնաբուծարան դարձնելուն Սրանա լիճը այլևս չի դիմանա։
Չգիտեմ ինչպես բացատրեմ ու դրանց բութ ուղեղներին ինչպես հասանելի դարձնեմ որ հարյուր հազարավոր տոննաներով կերի լցոնումը Սևանա լիճ կհանգեցնի լճի ողջ էկոհամակարգի խաթարմանն ու որպես հետևանք կկորցնենք մեր այդ թանկարժեք գոհարը։
Չանեք այդպիսի բան։ Խնդրում եմ, աղաչում եմ։
Ժողովուրդ ջան խոսեք, աղմկեք։ Մասնագետներ ունենք, բնապահպաններ ունենք։ Ձայն հանեք։ Ի՞նչ եք ջուրը բերաններդ վերցրել ու պապանձվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել