Հորս ծնունդն է այսօր,,,80-ամյակը,,,կայքերից մեկը գրել է, թե ՛՛էլիտան՛՛ նորից հավաքվելու է,,,ի՞նչ իմանան մոլորվածները, թե չարքաշ բանվորի զավակ է,,,որբ ու սոված մեծացած,,,ամբողջ կյանքում նույն բանվորից, ռամիկ մարդուց իրեն չառանձնացրած, հասարակ մարդու արժանապատիվ կյանքով ապրող,,,երբեք իրեն ՛՛Էլիտա՛՛ չհամարած,,,աշխատանքով ու համառությամբ աղքատությանը ձեռնոց նետած և առատ ձեռքով ու սրտով նույն աղքատի կողքին կանգնած,,,
ՀՊԱՐՏ ԵՄ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼ, ՀԱ՛ՅՐ՝ քո ներարկած գենետիկ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ նկատմամբ խորը ակնածանքի, ՈՒՍՈՒՄՆ աստվածացնելու, մարդուն միշտ ՕԳՆԵԼՈՒ, նրա հաջողություններով ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ, երբեք ոչ մեկին ՉՆԱԽԱՆՁԵԼՈՒ, մարդու ՂԱԴՐԸ ճանաչելու և հարգելու համար,,,նաև ԵՐԿՐԻ նկատմամբ ՏԻՐՈՋ զգացումի ու պատասխանատվության համար:
ԵՐՋԱՆԻԿ ԵՄ որ արդեն հասուն հասակում քեզ վայելելու բերկրանքն ունեմ,,,և դա՛ էլ ՔՈ ՇՆՈՐՀՔՆ Է:
ԿԱՆԳՆԻ՛Ր, ԱԿՆԹԱՐԹ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել