Հայաստանում նույնիսկ տաքսիստներն են քաղաքականությամբ զբաղվում, էլ բացում եք, որ ի՞նչ անեք:
Տեսությունն ու պրակտիկան պետքա համապատասխանեն չէ՞՞՞ պատկերացնում եք ինչ կոգնետիվ դիսոնանսի մեջ կլինի ուսանողն, ով միջազգային փորձագետների լեկցիաներից հետո նայի ԱԺ նիստերը ու տեսնի, թե ոնց են դպրոց չգնացած ու գնացած պատգամավորը հայհոյում իրար
Երկրի արդարադատության նախարարն ու ԱԺ 2-րդ կուսակցության ղեկավարը ի՜նչ ջանասիրությամբ են պայքարում արտագաղթի ու խոպան ուղղորդողների դեմ: Աբսուրդա չ՞է:
Էդ դպրոց-բան սաղ դատարկ զբաղմունք ա: Արժեհամակարգ ա պետք փոխել:
Իսկ գիտեք արժեհամակարգը ե՞րբ կփոխվի, երբ երիտասարդ ՀՀԿ-ականի պաշտամունքի առարկան կլինի ոչ թե, ասենք, Կարեն Ավագյանը, այլ՝ սեփական գիտելիքներն ու սկզբունքները: Երբ կուսակցություն մտնեն, ոչ թե «առաջ գնալու» երաշխիքների փնտրտուքով, այլ գաղափարի ու բան փոխելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել