Ավատարը (գլխավոր նկարը) վեր է հանում մեր թաքնված հույզերը, այն, ինչը պակասում է, այն, ինչ մենք ցանկանում ենք լինել: Հոգեբանական նման գծերով օժտված մարդիկ ընտրում են որոշակի տիպի ավատարներ: Եվ ավատարից կարելի է շատ բան իմանալ նրա տիրոջ մասին...
Երեխա, մանկական սեփական լուսանկարներ, փափկասուն կենդանիներ. «Ես փոքրիկ եմ: Ուզում եմ՝ ինձ ձեռքերի վրա պահեն»: Սիրո, հոգատարության, ուշադրության անբավարարություն: Մարդը ցանկանում է մեծանալ: Նա բավականին ակնառու «չհասած» անհատականություն է:
Սեփական երեխայի նկարը. «Ես եմ իմ երեխան»: Քո ես-ի և կյանքի արժեքների կորստի հետևանքը անիրատեսությունն է: Երեխայի հետ միաձուլվելը փորձ է կյանքը նրանով լցնելու:
Զուգընկերոջ (զուգընկերուհու) հետ նկար. «Ես հարաբերություններ ունեմ, բոլորդ տեսեք»: Սիրո և վստահության անբավարարություն այն մասին, որ դու կարող ես սիրված լինել: Ինքնագնահատականի ճանաչում՝ որպես տղամարդ (կին):
Բնանկար կամ բնության այլ տարրեր. «Հանգստի գնալու ժամանակն է»: Ներքին ներդաշնակության պակաս: Այդպիսի մարդկանց ոչ հաճախ պետք է ներքին համոզվածություն այն բանի, որ նրանք հանգստի իրավունք ունեն:
Պաշտոնական լուսանկար. «Ես հաջողակ եմ»: Սեփական անձի՝ «լավը» լինելու վստահության անբավարարություն: Հաջողության, ճանաչման շնորհիվ սեր ստանալու ցանկություն:
Ծիծաղելի նկար. «Արի՛ ծիծաղենք: Պետք է չէ ամեն ինչ լուրջ ընդունել»: Թեթևության անբավարարություն: Ներսում ինչ-որ չապրած տխրություն կա, որից փախչելու ցանկություն ունեք:
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://pahooo.blogspot.com/2013/01/blog-post_17.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել