Երևանի մետրոպոլիտենում խստացված հսկողություն էArmlur.am-ը գրում է.

Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում ուղևորների պայուսակները ստուգում են: Մեզ զանգահարած քաղաքացիների փոխանցմամբ, մասնավորապես, այն ուղևորները, որոնց պայուսակները համեմատաբար մեծ են լինում, առավել մանրակրկիտ են զննվում:

Թե ինչն է այս տարօրինակ նորամուծության պատճառը, ArmLur.am-ը փորձեց պարզել Երևանի մետրոպոլիտենից: Սակայն կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Երևանի քաղաքապետարանից ևս պարզաբանում ստանալ չհաջողվեց. մեր հարցին ի պատասխան` հայտնեցին, որ իրավասու չեն այս հարցին պատասխանել: Պատասխան պետք է ստանալ մետրոպոլիտենից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել