Lurer.com-ը գրում է.
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի փորձագետների խոսքով՝ 2016 թ. երկրի համար «շատ ավելի վատ է», քան ակնկալվում էր «վատագույն սցենարով»: Զբոսաշրջության կորուստները կարող են հասնել 12 մլրդ դոլարի մեկ տարվա ընթացքում, ինչը նույնպես հարված կհասցնի թուրքական տնտեսության այլ ոլորտներին, հաղորդում է Hürriyet Daily News-ը:
Անթալիա նահանգի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Դավութ Չեթինը հայտարարել է, որ այս տարի Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը զրոյի է հասնում: Իսկ վերջերս տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումներից հետո, ակնկալվում է, որ Եվրոպայից զբոսաշրջիկների թիվը նույնպես զգալիորեն կնվազի:
«Այժմ մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան նախկինում նախատեսվում էր մեր վատագույն սցենարով»,- ընդգծել է Չեթինը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=217432&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



