Tert.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել էր խորհրդարանական լսումներ  «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահելու օրենսդրական կարգավորումը և առկա թերությունները» թեմայով:

 

Հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանն ասաց, որ օրենքու փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է գյումրու գազանանոցի հետ կապված խնդրից հետ: Նա նշեց, որ նախարարությունն այս օրերին պատրաստել է փաստաթուղթ, որը քննարկվել է ՀԿ-նեի հետ:  Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ասաց, որ անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին պահելու, պահպանելու, վերարտադրելու, ներկրելու և արտահանելու հետ կապված օրենսդրական փաթեթի շուրջ աշխատանքները նախաձեռնվել են այն ժամանակ, երբ վերջերս առնչվեցին նման խնդիրներին:


«Մենք հասկացանք, որ օրենսդրական բացեր ունենք, և պարտադիր է առաջարկություններ ներկայացնել, որ հնարավորություն ունենանք ոլորտն ամբողջությամբ փակել»,-ասաց նա և նշեց, որ նախարարի հրամանով առանձին աշխատանքային խումբ է  ստեղծվել, որը երկու ամսից ավելի լուրջ աշխատանք է իրականացրել:


Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց նախատեսվող փոփոխությունների փաթեթը: «Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները հիմնական հովանոցը կապահովեն խնդիրների լուծման ու կարգավորման համար»,-ասաց նա և նշեց օրենքի այն ձևակերպումները, որոնք նախատեսված է փոփոխել:
«Կա նոր գաղափար, մենք առաջարկում ենք, որ յուրաքանչյուր վայրի կենդանի տիրապետող՝ կիսաազատ կամ ազատ պայմաններում, պատասխանատվություն կրի այդ կենդանու համար և տարեկան կտրվածով ներկայացնի համապատասխան վճարներ, որոնցով կգոյանա համապատասխան դրամագլուխ: Այդ դրամագլուխը ռիսկային դեպքերում և ֆորսմաժորային իրավիճակներում հայտնված կենդանատեսակների խնդիրներին արագ լուծումների հնարավորություն կտա»,-ասաց նա:


Փոխնախարարը նշեց, որ առաջարկվելու են նաև, որ օրենքի գործելուն պես հայտարարվի խստացման անցման ռեժիմի մասին և տրվի որոշակի ժամանակահատված նման իրավիճակում հայտնված կենդանիներին գրանցելու և համարակալելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել