Terta.am-ը գրում է.
Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթեցվել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Դիարբեքիր նահանգում:
Պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 աշխատակից: Եվս 22 մարդ վիրավորվել է:
Հաղորդվում է, որ ոստիկանական շենքի մոտ նախ ուժգին պայթյունի ձայն է լսվել, ինչին հաջորդել է զինյալների ու ոստիկանության միջև հրաձգությունը։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/25/diyarbekir/1973381
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



