Tert.am-ը գրում է.
ՀՀ և ԼՂՀ  առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանին `Հայաստանում առողջապահության նախարարի պորտֆելի  վերաբերյալ որևէ առաջարկ չի արվել և նրա հրաժարականի տակ որևէ ենթատեքստ պետք չի փնտրել:
 
Tert.am –ի հետ զրույցում հայտնեց Հարություն Քուշկյանը` մանրամասնելով. «Ուղղակի գալիս եմ Հայաստան, ոչ մի բան պետք չէ փնտրել»:

Հիշեցնենք, որ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, բավարարելով  Հարություն Քուշկյանի ազատման դիմումն,  իր երախտագիտությունն էր հայտնել   Հարություն Քուշկյանին՝ Արցախում կատարած կարևոր աշխատանքի համար:


Նշենք, որ կայքերից մեկը տեղեկացրել էր, որ Հարություն Քուշկյանի անսպասելի հրաժարականը տխրեցրել է ղարաբաղցիներին:

Ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում նրան, որ ղարաբաղցիները հասցրել էին իրեն սիրել ու հարգել, Հարություն Քուշկյանը նկատեց.«Ես ղարաբաղցիներին շատ սիրում եմ, շատ հարգում եմ, միշտ լինելու եմ իրենց հետ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել