Soldier__Brussels__3598765bAraratnews.am-ը գրում է.

Բրյուսելի ահաբեկչություններից հետո Բելգիայի ներքին գործերի եւ արդարադատության նախարարներ Յան Յամբոնն ու Քոեն Գենսը հրաժարական են ներկայացրել: Այս մասին հաղորդում է RTBF հեռուստաալիքը:

Սակայն, ըստ ՏԱՍՍ գործակալության, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը չի ընդունել նախարարների հրաժարականը:

Ակնկալվում է, որ երկու նախարարներն էլ կմասնակցեն ներքին գործերի եւ արդարադատության նախարարների մակարդակով Եվրամիության Խորհրդի արտակարգ նիստին, որը կայանալու է մարտի 24-ի երեկոյան, Բրյուսելի ահաբեկչություններից հետո ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել