aronian10Araratnews.am-ը գրում է.

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ եւ պարտություն կրեց 48-րդ քայլում, թեեւ պարտիայի ընթացքում առավելություն ուներ ու կարելի էր առնվազն ոչ ոքի ապահովել: Արոնյանը 5.5 միավորով մնաց ընթացիկ չորրորդ տեղում: Սվիդլերը 5.5 միավորով հավասարվեց Արոնյանին: Նույնքան միավոր ունի նաեւ հոլանդացի Անիշ Գիրին, որը միավորը կիսեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ոչ ոքի է խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ 6.5 միավորով ընթացիկ առաջատարն է:

Առաջատարներ Վիշվանաթան Անանդի եւ  Սերգեյ Կարյակինի պարտիան շարունակվում է:

Հաջորդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Կարուանայի հետ:

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր:

Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0:1

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 10-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 6-ական միավոր, Արոնյան, Անանդ՝ 5.5-ական, Գիրի՝ 5, Սվիդլեր՝ 4.5, Նակամուրա՝ 4, Տոպալով՝ 3.5:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել