Tert.am-ը գրում է.
Facebook սոցիալական ցանցը սկսել է պայքարել ֆեյք օգտատերերի դեմ, գրում է businessinsider.com-ը:
Հաճախ ֆեյք օգտատերերը ներբեռնում են այլոց նկարներ, գրանցվում նկարի միջի մարդու անուն ազգանունով և այդ անվան տակ կատարում զեղծարարություններ: Սոցիալական ցանցն այժմ կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ պայքարելու նմանատիպ երևույթների դեմ:
Facebook-ը «կորսա» այն օգտատերերին, որոնք առանց ձեր իմացության օգտագործում են ձեր նկարներն ու անունը և ձեզ կծանուցի այդ մասին, իսկ դուք հնարավորություն կունենաք բողոքարկելու, եթե այն առանց ձեր թույլտվության է տեղադրվել:
Ֆեյք հաշիվները դեմ են սոցիալական ցանցի կանոններին, սակայն դժվար է լուծում տալ, եթե «զոհը» տեղյակ չէ: Այս հնարավորությունն արդեն գործում է երկրների 75 տոկոսում, հայտնում է businessinsider.com-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/24/facebook-fake/1972936
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



