Life.panorama.am-ը գրում է.
«Խոպանի տեսության» սիրուն Մարիետան, նույն ինքը՝ Զառա Սահակյանը, Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Դերասանուհին պատմել է, որ բացի սիթքոմից, մի շարք ծրագրեր ունի, որոնց մասին գերադասում է դեռևս լռել.
«Այնպես է ստացվում, որ, երբեմն, մեր նախատեսածից ուշանում են այն նախագծերը, որոնք պետք է ներկայացվեն, դրա համար կգերադասեմ դեռևս լռել առաջիկա ծրագրերի մասին՝ խոստումով, որ նոր ու հետաքրքիր նախագծեր են սպասվում»,- նշեց Զառան ու անդրադարձավ «Խոպանի տեսությանը»:
«Սիթքոմի նոր եթերաշրջանն արդեն վաղուց մեկնարկել է: Մենք ներկայանում ենք նոր գույներով, նոր տաղավարներով, երկու նոր հոյակապ դերասաններով՝ ի դեմս Անդրանիկ Հարությունյանի և Իվետա Եդիգարյանի, ովքեր շատ արագ հարմարվեցին մեր միջավայրին և իրենց ունակություններով էլ ավելի հետաքրքիր դարձրին սիթքոմը: Նոր եթերաշրջանում բավականին ակտիվացել է նաև իմ կերպարը, եթե առաջ Մարիետան շատ խեղճ էր, ընկճված, ամուսնու կողմից ուշադրության չէր արժանանում, ապա հիմա ճիշտ հակառակ իրավիճակում է՝ թե ֆինանսապես, թե որպես կին նա մեծ ուշադրության է արժանանում ամուսնու կողմից: Մարիետան արդեն հրամաններ է տալիս, հարցեր է լուծում, ամբողջ տունն իր բուռն է հավաքել, ինչն էլ ցուցադրվում է նոր հումորային իրավիճակներում»,- պատմեց Զառան:
(3).jpg)
«Ես «ռեյտինգացավով» չեմ տառապում, դերասանությունն իմ աշխատանքն է, որն այս շրջանում իրականացնում եմ «Խոպանի տեսություն» սիթքոմում: Երբեք վարկանիշային թվերի հետևից չեմ ընկել, բայց որպես չափորոշիչ ինձ համար կարևոր են այն նամակների քանակը, որոնք մեր սիթքոմի երկրպագուները գրում են ու հայտնում իրենց դրական խոսքերը «Խոպանի տեսության» վերաբերյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



