Իմ լավ ընկեր Արտակ Մանուկյանը ոստիկանության համար գնումների մեջ հայտնաբերել էր ավելի քան 2000 դոլարանոց ալկոտեստեր՝ նշելով, որ ռունետում առկա են այդպիսիք մոտ 100 դոլարով: Դրան ոստիկանությունը պատասխանել է, որ պրոֆեսիոնալ սարքն արժե 10 անգամ թանկ՝ 1000 դոլար, և ներկայացրել էր ռունետում դրա հղումը՝ միաժամանակ նշելով, որ հարկերը, տուրքերը, հայաֆիկացումը և այլ ծախսերը սարքի գինը կարող են կրկնակի բարձրացնել: Բայց ոստիկանության պատասխանողի տեղը լինեի՝ նման պատասխան չէի տա, քանի որ ՌԴ-ից գնված ապրանքի վրա ոչ մի հարկ ու տուրք չի ավելանում, որքան ես գիտեմ, իսկ հայաֆիկացումը ամեն մի սարքի գինը հաստատ կրկնակի չէր թանկացնի: Ենթադրում եմ, որ եթե գնումը կատարվեր ոստիկանության արտաբյուջեից, որով նրանք պրեմիալ գումարներ են ստանում, ապա սարքը կարող էր գնվել նույնիսկ շուկայականից ավելի էժան՝ գործարանային գնով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: