Tert.am-ը գրում է.
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը  «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե երբ կավարտվեն օդանավակայանում ռումբի  որոնողական աշխատանքներն, ասաց. «Դուք տեսնում ենք օդանավակայանի տարածքն ինչ ահռելի է։ 80 տոկոսն արդեն նայել ենք , ամեն ինչ նորմալ է»։
 
Ինչ վերաբերում է  այն հարցին, թե բացահայտել են ռումբի մասին ահազանգողին, նա ասաց.«Դրա մասին առայժմ չենք խոսում, որովհետև հատուկ ծառայություններն աշխատում են։ Թույլ տանք մարդիկ իրենց պարտականություններն իրականացնեն, մնացածն ավարտից հետո կասենք»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից Tert.am-ին տեղեկացրել էին, որ տեղեկություն են ստացել, որ այսօր Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռը պայթելու է:

Հիշեցնենք նաև, որ Մոսկվա-Երևան թռիչքում ժամային փոփոխություն է տեղի ունեցել։  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել