Tert.am-ը գրում է.

«Զվարթնոց» օդանավակայանում գտնվող  Tert.am-ի լրագրողը քիչ առաջ տեղեկացավ, որ Մոսկվա-Երևան թռիքում ժամային փոփոխություն է տեղի ունեցել։   NN 557 չվերթի  ինքնաթիռը ժամը 19։40 պետք է  ժամաներ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան , բայց ժամային փոփոխության հետ կապված, այն կժամանի  20։34-ին ։  Իսկ NN 558 համարի չվերթը,  պետք է մեկներ 20։40-ին, բայց մեկնելու է 21։30-ին։
 

Թե ինչով են պայմանավորված թռիչքի ժամային փոփոխությունները, նշում են, որ սովորաբար լինում են նման ուշացումներ։

Տեղեկացնենք նաև, որ օդանավակայանում այս պահին ամեն ինչ նորմալ է , աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից Tert.am-ին տեղեկացրել էին, որ տեղեկություն են ստացել, որ այսօր Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռը պայթելու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել