Այսօր խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողության ժամանակ ոստիկանի կողմից ոտքով գլխին, ճակատի հատվածում ստացած հարվածի արդյունքում բաց վնասվածք է ստացել նախաձեռնության անդամ Ռուզաննա Եղնուկյանը, որը տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց և ստացել բուժ օգնություն: Նրա ճակատին բացված վերքը կարվել է:
Խիզախ հայուհի Ռուզաննա Եղնուկյանը հինգ զավակների մայր է և իր ողջ ընտանիքով անձնվեր պայքարի է դուրս եկել բռնապետության դեմ և հանուն նոր և ժողովրդավար Հայաստանի թողնելով իր բարեկեցիկ կյանքը ԱՄՆ -ում և վերադառնալով Հայրենիք: Հպարտ ենք, որ մեր շարքերում, մեր կողքին է այս անպարտ, անձնվեր և հայրենասեր հայուհին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել