Ռոման Բերեզովսկի, Ես միշտ էլ եկել եմ շատ սիրելով իմ հայրենիքը (տեսանյութ)Armsport.am-ը գրում է.
Այսօր, Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին ժամանեց Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին Բերեզովսկուն: Վերջինս Հայաստան է ժամանել մասնակցելու վաղը կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական մրցավեճին, որը լինելու  նրա հրաժեշտի հանդիպումը:

Լրագրողների հետ զրույցում Ռոման Բերեզովսկին նշեց, որ սիրով է այցելում Հայաստան, այնուհետև նկարվեց երկրպագուների հետ և շարունակեց. «Ես միշտ էլ եկել եմ շատ սիրելով իմ հայրենիքը: Էս փոքր երկիրը ինձ շատ հարազատ է»:

Հարցին, թե տեսնում է որևէ այլ դարպասապահի իր փոխարեն, պատասխանեց, որ կուզենար իմ փորձը տալ երիտասարդ դարպասապահներին, բայց դեռ չգիտի՝ ինչպես կստացվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել