Armfootball.com-ը գրում է.

«Рейтинг Букмекеров» կայքը, վերկուծելով Հայաստան - Բելառուս առաջիկա հանդիպումը, նախապատվությունը տալիս է դաշտի տերերին:

«Շատ բան է փոխվել Հայաստանի հավաքականում այն բանից հետո, երբ գլխավոր մարզչի ղեկը ստանձնել է Վարուժան Սուքիասյանը: Նա միանգամից հավաքական հրավիրեց «Արարատի» մի քանի ֆուտբոլիստների, ովքեր նախկինում մոտիկ էլ չեն եղել առաջին թիմին: Պետք է նշել, որ Նորայր Գրիգորյանը արագորեն դուրս մնաց ցուցակից: Հարցը, թե ինչ իմաստ ուներ հրավիրել 33-ամյա ֆուտբոլիստի, բաց է մնում:

Բացի այդ, չի կարելի չնշել հայկական ֆուտբոլում տիրող մթնոլորտի մասին: Տեղի երկրպագուների շարժմանը զրկում են իրենց տեղերից հավաքականի խաղերին` ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը պահանջելու համար: Վերջինս էլ Բելառուսի հետ խաղից առաջ չգիտես ինչու որոշեց, որ մի քանի ֆուտբոլիստներ այլևս չեն հրավիրվելու հավաքական:

Տարօրինակ է, իհարկե, երբ կազմը որոշում է պաշտոնյան, այլ ոչ, ասենք, մարզիչը, բայց դե սա է իրականությունը: Հայ երկրպագուներից մեկը նույնիսկ նշեց, որ Ռուբեն Հայրապետյանը պետք է ամուսնանա Հայաստանի հավաքականի հետ, այն բանից հետո, ինչ արեց նրա հետ:

Սակայն այս ֆոնի վրա կան նաև լուսավոր կողմեր: Ուրբաթ օրը հայկական ֆուտբոլը հրաժեշտ է տալու Ռոման Բերեզովսկուն, ով բազում տարիների ընթացքում պաշտպանել է հավաքականի դարպասը:

Ոչ պակաս կարևոր փաստարկ է այն, որ հյուրերի մի շարք առանցքային ֆուտբոլիստներ բաց կթողնեն առաջիկա հանդիպումը: Նրանց թվում են Պավել Նեխայչիկը, Ալեքսանդր Գլեբը, Մաքսիմ Բորդաչևն ու Իգոր Ստասևիչը:

Կարելի է ռիսկի գնալ ու ընտրել Հայաստանի հավաքականի հաղթանակը: Այս խաղը, ինչպես ասում են, իրենց ավելի է պետք: Եթե հայերը հիմա չհաղթեն Բելառուսին, դա կնշանակի, որ թիմը կկանգնի ճահճում խրվելու վտանգի առաջ, որտեղ նույնիսկ մեկ միավորը ազգային տոն կլինի:

Այդ պատճառով էլ բաց ու ագրեսիվ ֆուտբոլ եմ ակնկալում դաշտի տերերի կողմից: Կարծում եմ` նրանց կհաջողվի հաղթանակ տանել թուլացած մրցակցի նկատմամբ»,- գրում է կայքի լրագրողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել