Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո իրականություն դառնալու ռեալ հնարավորություն է ստեցել: Ներկայումս պետական մակարդակով ակտիվ քննարկումներ են ծավալվում երկաթուղու կառուցման համար, ճշգրտվում են անհրաժեշտ դետալները:
2016 թ-ին հունվարին ԻԻՀ կայացած երկկողմ քննարկման արդյունքում 2016թ. մարտին նախատեսվում է ԻԻՀ համապատասխան մասնագետների այց ՀՀ` Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության ծրագրի ընթացքի, դրա տեխնիկական իրականացման վերլուծության համար անհրաժեշտ մանրամասն տեղեկատվության ստացման, կարծիքների փոխանակման և հետագա համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով:
Հաշվի առնելով, որ Չինաստանից բացի հարավային երկաթուղու կառուցումը ակտիվորեն քննարկվելու է նաև Իրանի հետ և «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերության աշխատանքի ծավալները զգալիորեն աճելու են, անհրաժեշտություն է առաջացել ընկերությանը լրացուցիչ միջոցներ տրամադրել: Այդ նպատակով գործադիրը 6,276 հազար դրամ է ուղղել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ին սուբսիդիայի տրամադրում» ծրագրին՝ խորհրդատվական-իրավաբանական, գործուղման ծախսերի իրականացման և սարքավորումներով հագեցման համար: