Tert.am-ը գրում է.

Մոսկվայից-Երևան այսօր 20.45 ժամանող ինքնաթիռի  հնարավոր պայթյունի վերաբերյալ պատկան մարմինները զանգ կամ հաղորդագրություն են ստացել, լուրը ճշտվում է` կե՞ղծ է ահազանգը, թե ոչ: Բայց, եթե  առաջին հայացքից վտանգը շատ մեծ լիներ,  «Զվարթնոց»   օդանավակայանը կփակվեր:

 

Այս մասին Tert.am–ին հայտնեցին օդանավակայանի մեր աղբյուրները` մանրամասնելով, որ ահազանգը եղել է այն մասին, որ Երևանի ժամանակով 20.40 Երևանում իջնող օդանավը պետք  է պայթի  հետադարձի  ճանապարհին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քաղավիացիոն գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը Tert.am–ին տեղեկացրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում բնականոն իրավիճակ է և բոլոր չվերթները սպասարկվում են:

«Չվերթները նորմալ գալիս, գնում են և ոստիկանության ու այլ մարմինների հետ միշտ էլ սերտ համագործակցություն եղել է: Ոչ մի արտակարգ իրավիճակ չկա»,- ասել էր Ռուբեն Գրձելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել