Panorama.am-ը գրում է.

«Զվարթնոց» օդանավակայանում օդանավ պայթեցնելու մասին ստացված տեղեկությունը ստուգվում է: Այս մասին  Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Արմենիա միջազգային օդնավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանն ասաց, որ այս պահին օդանավակայանը շարունակում է բնականոն աշխատանքը:

«Այս պահին սովորական, աշխատանքային  վիճակ է: Ոչ մի լարվածություն, ոչ մի խուճապ չկա: Այն, ինչ վերահսկվելու է, վերահսկվում է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել