Hraparak.am-ը գրում է.

Հայտնի ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, ում մոտ առկա է շաքարային դիաբետ, Իսպանիայում մի քանի ամիս առաջ ինսուլտ է ստացել: Նա երկար ժամանակ է՝ բուժվում է Վալենսիայի հիվանդանոցներից մեկում: Առաջին կրիզիսային շրջանը կարծես թե հաղթահարվել է, բայց երկարատեւ ռեաբիլիտացիայի կարիք կա: Բուժման եւ վերականգնողական գործընթացը Իսպանիան վերցրել է իր վրա: Նրան խնամում է կինը, ով ռեժիսորի հետ ապրում է հիվանդանոցում: Մենք տեղեկացանք, որ ռեժիսորն այժմ ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում է, թոշակ ստանալու խնդիրներ ունի, որեւէ ֆինանսական եկամտի աղբյուր, օգնություն չունի: Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են ինչ-որ բանով օգնել հայտնի ռեժիսորին: Հատկապես՝ կարեւոր դերակատարում կարող է ունենալ Իսպանիայում ՀՀ դեսպանությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել