Օրեր առաջ ֆրենդերիցս մեկը գրել էր Սերգեյ Դանիելյանի "Դիվադադար" նախագծի մասին, որից հետո որոշեցի դետել մի քանի թողարկում, քանի որ հումարային նախագծերը առհասարակ ինձ միշտ հետաքրքրել են, անկախ դրանց քաղաքական բովանդակությունից կամ ուղվածությունից: Պետք է ասեմ, որ ինքս երբեք չեմ համարել Սերգեյ Դանիելյանին հումորի ասպարեզում տաղանդ ունեցող անհատ, քանի որ իր ողջ գործունեությունը կոնկրետ հումորի բնագավառում ինձ թվացել է խիստ ոչ ծիծաղելի: Դիտեցի 3 թողարկում ու առանց չափազանցնելու ոչ մի անգամ նույնիսկ չժպտացի, ավելին՝ դերասանի անհասկանալի բարձր, ոչինչով չարդարեցված շինծու ծիծաղը սկսեց նյարդայնացնել սկսած առաջին թողարկման կեսից: Սկսեցի կարդալ մեկնաբանություններ և տեսա, որ նախագծի ստեղծագործական անձնակազմից ինչ-որ մեկը պատասխանելով մի շարք բացասական մեկնաբանություններին ասում է, որ ծիծաղեցնելը չի եղել նախագծի նպատակ և որ պետք չէ դիտարկել այն իբրև հւումորային նախագիծ: Գիտեք, դա նման է նրան, երբ մեկը մի հիմարություն է ասում ու հետո ավելացնում. "Կատակ եմ անում": Սա կոռեկտ արդարացում չէ, քանի որ կատակը՝ խոսքի հստակ ֆորմատ է, որն իդենտիֆիկացվում է ունկընդրողի կողմից և առաջացնում իր մոտ որոշակի սպասումներ, ուստի եթե առանց որևէ կոնտեքստի ասում ես մի հիմար բան, դա չի կարող որակվել իբրև կատակ, թեկուզ և անհաջող, դա պարզապես ապուշություն է: Նույնը վերաբերում է այն դեպքին, երբ փորձում ես անել կատակ և այն չի ստացվում: Չի կարելի այս դեպքում ասել, որ դա կատակ չէր: Դա վատ, չխնդալու կատակ էր, քանի որ տրված էր հենց այդ ֆորմատով: Հարգելիներս, եթե դուք չեք դրել ձեր առջև նպատակ հանդիսատեսին ծիծաղեցնելու, այլ պարզապես ունեք մեսիջ և ուզում եք փոխանցել այն, ապա փոխեք կոնտենտը փոխանցելու ֆորմատը: Թող ասմունքի Սերգեյը, կամ թող երգի, բայց պետք չէ սատիրայի ֆորմատում տալ չխնդալու տեքստեր ու ասել, որ դե մեզ պետք էլ չէր, որ դուք խնդայիք: Նման արդարացումը ընդունելի չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: