Yerkir.am-ը գրում է.
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանին հարցրեցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությունը, որ հավաքական չեն հրավիրվելու Ռոբերտ Արզումանյանը, Յուրա Մովսիսյանն ու Գևորգ Կասպարովը: Նա պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, անձամբ չեմ լսել»:
Երեկ ամբողջ օրը մամուլը դրա մասին էր հայտնում, և նախարարը հավելեց, որ ծանոթ է մամուլի հրապարակումներին: Նա նշեց, որ ՀՖՖ-ում տեղի ունեցողը մարզչական կազմի գործն է:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/103577.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



