Tert.am-ը գրում է.
Հարցին, որ լուրեր կան, որ Հարություն Քուշկյանի՝ ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո նույն պաշտոնին նշանակվելու է ՀՀ-ում արձագանքեց. «Որևէ մեկնաբանություն չունեմ»:
Կառավարության հերթական նիստից հետո լրագրողներն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեցին, թե ճիշտ է արդյոք, որ ազատվելու է նախարարի պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:
«Առաջին անգամ ձեզանից եմ լսում»,-պատասխանեց նախարարը:
«Լրատվության մեջ թյուրիմացությունը կայանում է նրանում, որ հրավերը, որ ստացվել է մայիս ամսին է վերաբերում՝ 23-ից 28-ը ԱՀԿ-ի համաշխարհային վեհաժողովին լինել համանախագահող ընդամենը 7 օրվա ընթացքում»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Մյուս հարցին, թե լուրեր կան, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախարարի պաշտոնից ազատվելուց հետո նշանակվելու է ՀՀ առողջապահության նախարար, Արմեն Մուրադյանն արձագանքեց. «Որևէ մեկնաբանություն չունեմ, որովհետև առաջին անգամ ձեզանից լսեցի»:



