ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Թուրքիային կոչ է արել ավելի շատ ջանքեր ձեռնարկել՝ Սիրիայի հետ սահմանը փակելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«ՆԱՏՕ-ում մեր դաշնակից Թուրքիային դեռ շատ աշխատանք է պետք անել սահմանը վերահսկելու համար, որով օտարերկրացի գրոհայինների մեծ մասն անցում են կատարում Սիրիա»,- հայտարարել է Քլինթոնը՝ ելույթ ունենալով Ստենֆորդի համալսարանում։

Քլինթոնը դրանով իսկ կրկնել է Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը, որի համաձայն՝ Թուրքիային «քիչ բան չի մնում անելու»՝ կանխելու համար գրոհայինների անցումը թուրք-սիրիական սահմանով դեպի Սիրիա և հակառակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել