Tert.am-ը գրում է.
Jaguar ընկերությունը մտադիր է վերսկսել XKSS մոդելի թողարկումը, որը ավտոարտադրողն անվանում է «աշխարհի առաջին սուպերքարը»: Առաջին մոդելները արտադրվել են 1957-ին:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, Jaguar XKSS մոդելը հանդիսանում է D-Type սպորտային մոդելի ճանապարհային տարբերակը: D-Type-ը 1950-ականներին երեք անգամ հաղթել էր Լե Մանի մրցարշավում:
1957-ին բրիտանական ավտոարտադրողն ընդամենը 16 օրինակ է թողարկել տվյալ մոդելից: Այժմ նախատեսվում է թողարկել ևս 9 մեքենա: Ընկերությունում նշել են, որ մեքենաները կարտադրվեն նույն չափանիշներով, ինչ 59 տարի առաջ:
Վերածնված Jaguar XKSS-ի առաջին օրինակները գնորդներին կհասնեն 2017-ի սկզբին:



Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/24/jaguar/1971930
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել